Ընկե՛րներ, սա ֆուտբոլային կոմբինացիա չէ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր Ազգային ժողովում մինչ ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքին անդրադառնալը 1995 թվականին ընդունված օրենքի 2 պատճեն էր բերել մեկը՝ Վախթանգ Միրումյանին, մյուսը՝ Վարդան Այվազյանին:
Նախկին վարչապետը նեց՝ հայտնի է, թե որ ճյուղն ինչքան հարկ է տալիս, հայտնի չէ՝ որն ինչքան պետք է տար՝ դա էլ գիտեն, ուստի ստվերի խնդիր չի կարող լինել Հայաստանում:
՛՛Ի՞նչ է նշանակում փոքր ու միջին…Հո մենակ շեմը չի, որ ասում եք, թե ինչ ծախս է արել փոքրը, դա մեզ չպիտի հետաքրքրի, սա է խնդրի էությունը, եթե շրջանառությունը ֆիքսել եք, ուրեմն մի հատ թիվ դրեք, ես մուծեմ՛՛,-ասաց նա: Պատգամավորի պնդմամբ՝ պետք է փոքրի բիզնեսի շեմն ավելի քիչ սահմանել, քան խոշորինը.
՛՛Ընկե՛րներ, սա ֆուտբոլային կոմբինացիա չէ, պենալ է, պետք է պենալը խփեք, գնաք, կիսապաշտպաններ պետք չեն, ոչ մի դարպասապահ չկա՝ 7 մետր չի, 11 մետր է….Սա է ձեզնից պահանջվում՛՛,-ասաց Բագրատյանը, ինչից հետո խորհրդարականների մոտ ոգևորություն նկատվեց:
Բագրատյանը նկատեց, որ օրենքի հիմքում ճիշտ մեխանիզմներ պետք է դրվեն և օրինակ բերեց մարդկանց կանաչ լույսի տակով անցնելն ու ՀԴՄ-ները: