Ոչ թե տնտեսական, այլ քաղաքական հարց է
_1422965540.jpg)
՛՛Ես այն համարում եմ զուտ քաղաքական հարց, որովհետև ինչ է նշանակում, որ կառավարությունը մեկ տարի առաջ ընդունած օրենքը չի կարող գործողության մեջ դնել՛՛,-այսօր Ազգային ժողովում ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքի վերաբերյալ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա կարծիքով` օրենքի ոչ հստակ լինելն ու անընդհատ ձգձգումը ազդում է նաև տնտեսվարող սուբյեկտների վրա, որովհետև օրենքը նրանց անորոշության մեջ է պահում:
Պատգամավորը ներկայացրեց նաև այն զանգվածը, ովքեր կախվածության մեջ են ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքից, որից էլ կախված է նրանց գործունեության ճակատագիրը. ՛՛ՓՄՁ ներկայացուցիչները մեր հայրենակիցներն են, փոքր եկամուտ ստացող անձինք են: Եթե չափելի հաշվարկներով նայենք, ապա նրանց թիվը Հայաստանում հասնում է 100 000-120 000-ի: Միջին հաշվով պետությունը գործ ունի նշված քանակով մարդկանց հետ և այս մեծ զանգվածի հետ խաղալ չի կարելի՛՛:
Անդրադառնալով շեմին` 58 մլն դրամին, Միքայել Մելքումյանն ասաց, որ շեմի փոփոխությունը ևս կարևոր է: Ինչ վերաբերում է նկատառումներին, թե նվազագույն շեմը քիչ նշվում փաստաթղթերում, պատգամավորը համաձայնեց և ասաց.՛՛Բոլորս էլ գիտենք, որ ցուցանիշները քիչ են նշված, սակայն կյանքն ու պայմանները են ստիպել, որպեսզի նվազ ցուցնիշներ նշվեն: Պետք է հաշվի առել նաև բացասական հետևանքը: Եթե ասում եք, թե ՓՄՁ-ների միջոցով նպատակ կա խոշորին դաշտ բերելու, պետք է հաշվի առնել նաև բացասական էֆեկտը. իսն եթե ՓՄՁ-ն փակվի՛՛: