03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հարցրեք ձեր դեբիլներին, դեգեներատներին․ «Հրապարակ»

Քաղաքագետ, ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը չի մեկնաբանում իրեն անցանկալի անձ ճանաչելու մասին տեղեկությունը։ «Հրապարակի» հարցին, թե որն է, իր կարծիքով, պատճառը, որ Զատուլինին, Մարգարիտա Սիմոնյանին, իրեն արգելում են մտնել Հայաստան, նա պատասխանեց․ «Ձեր դեբիլներին հարցրեք, այն դեգեներատներին, որոնք ընդունում են այդ որոշումները, ինչո՞ւ եք մեզ հարցնում»։

Ասաց, որ եթե ինքը երեկ եկած լիներ Հայաստան՝ Լազարյան ակումբի նիստին մասնակցելու, գուցեեւ պարզեր, թե պաշտոնական բացատրությունը որն է։ Բայց Զատուլինին չեն թողել երկիր, նա չվերթը չեղարկել է, եւ ակումբի ռուսաստանյան անդամները «Զումի» միջոցով` հեռահար են մասնակցել ակումբի նիստին։ Հարցին՝ իսկ ինչպե՞ս իմացավ, որ ինքն այլեւս «պերսոնա նոն գրատա» է Հայաստանում, ինչ-որ բացատրություն ունի՞, քաղաքագետը պատասխանեց․ 

«Ինձ ոչ ոք ոչինչ չի բացատրել։ Պարզապես հայկական տելեգրամ կանալներում է եղել այդ լուրը, ինձ մարդիկ ուղարկեցին։ Իսագուլյանն ակումբի նիստի ժամանակ այդ թեմայով խոսեց, մյուսները։ Ես չունեմ հստակ տեղեկություններ։ Գիտեմ, որ ՌԴ ԱԳՆ-ն է դիմել սահմանապահներին, մյուս ծառայություններին, նրանք էլ չունեն ինֆորմացիա: ՌԴ ԱԳՆ-ի գրավոր հարցմանն էլ պատասխանել են․ «Առանց մեկնաբանության»։ Ես հստակ չգիտեմ նույնիսկ՝ ես այդ ցուցակո՞ւմ եմ, թե՞ ոչ, բայց շատերը, ովքեր փորձել են պարզել, ասում են, որ՝ այո»։

Հիշեցնենք․ նախօրեին հայտնի դարձավ, որ արգելվել է ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի եւ «Ռոսիա սեգոդնյա» մեդիա հոլդինգի եւ Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, գուցե՝ նաեւ նրա ամուսնու` Տիգրան Քեոսայանի մուտքը Հայաստան։ Նրանք, ինչպեսեւ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, հայտնվել են Հայաստանում անցանկալի անձանց «սեւ ցուցակում»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ