14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հիմա կսկսեն քննադատել` ջանդամ … Շարմազանովը շնորհավորում է /վիդեո/

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով Բերձորում տեղի ունեցած միջադեպից / հունվարի 31-ին ծեծի են ենթարկվել դեպի Արցախ ավտոշարասյունով ընթացող ՛՛Նախախորհրդարանի՛՛ անդամները-հեղ./, ասաց, որ ԼՂՀ ոստիկանության հայտարարությանը չհավատալու պատճառ չունի: Նա նշեց, որ “Նախախորհրդարանի” տարածած տեսանյութը դիտել է:

՛՛ Մարդիկ իրենց ներքաղաքական խարդավանքների համար թող Արցախի հողը չխառնեն,-նշեց Շարմազանովը: -Հայաստանի հանրապետությունն ունի բազմաթիվ խնդիրներ, ես բազմաթիվ ընդդիմադիր պատգամավորների հետ պատիվ եմ ունեցել լինելու Արցախում, և մենք երբեք այնտեղ մեր ներքաղաքական խնդիրները չենք քննարկել: Մենք երբեք մեր ներքաղաքական տարաձայնություններն Արցախ չենք տարել՛՛,-ասաց նա:

Ըստ Շարմազանովի՝ սա կխանգարի բանակցային գործընթացին: ԱԺ փոխնախագահը նաև ՛՛շնորհավորեց՛՛ երթի մասնակիցներին, որ ադրբեջանական լրատվամիջոցների ՛՛բերանը լեզու են դրել՛՛:

՛՛Եթե դա էր իրենց նպատակը, դա էր իրենց հայրենասիրությունը … ես գիտեմ, որ հիմա ինձ կսկսեն քննադատել, բայց ջանդամը, ես իմ կարծիքն ունեմ, և անթույլատրելի եմ համարում, ով ուզում է լինի՝ իշխանություն, թե ընդդիմություն, որ իր ներքաղաքական հաշվարկները Արցախի վրա տարածի՛՛:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ