07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ում է ձեռնտու տաքսիների լիցենզավորման նոր պայմանները

Տաքսիների լիցենզավորումը նոր պայմաններով կընթանա, մասնավորապես դեղին համարանիշները կրկին սպիտակի են փոխվում, ում է սա ձեռնատու: “Հենարան” մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը նշեց, որ տաքսիների լիցենզավորման կարգի փոփոխությունը ոմանց համար շահեկան է, ոմանց համար` ոչ: Օրինակ` մասնավոր տաքսիների համար այն շահեկան է, սեփականատերերի համար` շահեկան չէ:

“Վերջնականապես ունեցանք օրենք, որով մասնավոր բիզնեսի համար լուրջ փոփոխություն է արվել: Այս մարդիկ շատ հանգիստ կարող են ամսական 12 000 դրամ վճարելով` այն էլ մայրաքաղաքում աշխատելու համար, ստանալ լիցենզիա”::

Բանախոսն ասաց, որ տաքսի-ծառայությունից միակ բանը, որ կպահանջվի, այն է, որ կահավորման սկզբունքը պետք է վարորդը պահպանի՝ հաշվիչ տեղադրի, դրսից տարիֆների մասին ինֆորմացիա փակցնի և այլն: Վահագն Սահակյանի խոսքով` խնդիրը պարզեցնելու համար հանվել են ոչ իրատեսական կետերը, որոնք հիմնականում թղթաբանության հետ էին կապված:

“Խոսքն ամենօրյա տեխզննումների և բուժզննումների մասին է, որը տարվա ընթացքում զուտ թղթաբանության էր վերածվել”,- ասաց նա:

Ասուլիսին ներկա “Բրավո+” տաքսի ծառայության սեփականատեր Լյովա Ավետիսյանն էլ նշեց, որ այս փոփոխությունների արդյունքում մի քանի տասնյակ ընկերություններ կլուծարվեն, քանի որ վարորդները չեն գա տաքսի-ծառայությունում աշխատելու, մեքենա կգտնեն, իրենք իրենց համար կվճարեն:

“Բացի այդ` նոր օրենքով քանի որ դեղին համարները վերանում են, խախտումների դեպքում վճարումները մնալու են ընկերության վրա”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ