06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Շոկ

՛՛Հրեշավոր դեպք է տեղի ունեցել: Հանրությունը մեծ հաշվով շոկի մեջ է տեղի ունեցածից՛՛,-այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ՝ անդրադառնալով Բերձորում ՛՛Նախախորհրդարանի՛՛ անդամների ծեծի դեպքին:

Պատգամավորն առաջարկեց քննարկել ԱԺ-ի պատգամավորների ներկայացուցչական պատվիրակություն ստեղծելու հարցը, ու նա մեկնի Ստեփանակերտ` Արցախի գործընկերների հետ քննարկելու տեղի ունեցածը:

ԱԺ փոխնախագահ Շարմազանովը կոչ արեց հարցեր տալ բացառապես օրակագի վերաբերյալ, քանի որ ըստ կանոնակարգի`այդ պահին պետք է հարցեր հնչեն օրակարգի վերաբերյալ:

Գալուստ Սահակյանն արձագանքելով` նշեց` այդ հարցը կքննարկի ԼՂՀ ԱԺ նախագահի հետ: ՛՛Միջադեպի առումով Արցախի հանրապետության  նաև պատկան մարմիններն են զբաղվում, կփորձեմ այդ ինֆորմացիան որոշակի վերլուծությունների ենթարկեմ ու արձագանքեմ՛՛:

Փաշինյանը հորդորեց Շարմազանովին` ի չարս չգործադրել լիազորությունները: Շարմազանովն արձագանքեց` խնդրում է կանոնակարգ-օրենքը պահպանել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ