Պերմյակովին այս ընթացքում պլաստիկ վիրահատությա՞ն են ենթարկել
“Այս նկարները Ավետիսյանների ընտանիքի դեմ ոճրի իրականացման մեջ մեղադրվող Պերմյակովի նկարներն են: Առաջին երկու նկարները հանրությանը հայտնի դարձան այն ժամանակ, երբ Ավետիսյանների տանը հայտնաբերվեցին Պերմյակով մակագրմամբ զինվորական հագուստ և պարագաներ, և 102 -րդ ստորաբաժանման կողմից այդ նկարները հրապարակվեցին ու բոլորը փնտրում էին այնտեղ պատկերված զինվորին:
Նկար 3-ը վերցված է Քննչական կոմիտեի կողմից հրապարակված տեսանյութից, որտեղ ամենայն հավանականությամբ շշմած երիտասարդը Պերմյակովն է: Բայց…
Անզեն աչքով էլ համեմատելիս կարելի է այս նկարներում պատկերված տղաների մեջ գտնել էական տարբերություններ:Երրորդ նկարում տղան այտուցված դեմքով է, աչքերի տակ նկատվում են ուռած հետքեր և հասկանալի է ,որ սրանք կարող են առաջանալ անքնության կամ ծեծի արդյունքում:
Բայց երբեք հնարավոր չի մի քանի օրում ձևափոխման ենթարկվեն մարդու ականջները, որոնք ի ծնե լինում և մնում են նույն ձև, եթե վիրահատական միջամտության չեն ենթարկվում: Չեմ կարծում, որ Պերմյակովին այս օրերի ընթացքում ենթարկել են պլաստիկ վիրահատության և փոխել նրա ականջի կառուցվածքը: Նկար 4-ում պատկերված ականջը վերցված է Նկար 1-ից,իսկ նկար 5-ում պատկերված ականջը ՝ նկար 3-ից:
Համեմատելով այս երկու նկարները տեսանելի են, որ Քննչական կոմիտեի կողմից հրապարակված տեսանյութի տղայի ականջի կառուցվածքը ամբողջությամբ տարբերվում է Պերմյակովի հետախուզման նպատակով հրապարակված նկարում գտնվող տղայի ականջից: Հիմա հարց: Արդյոք տեսանյութում երևացող տղան Պերմյակովն է, եթե այո, ապա ինչու է ձևափոխվել նրա ականջի կառուցվածքը” :