17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

iPad-ից ճառագայթվելու հետեւանքով կինը կորցրել է երեխային

Բրիտանական Քենթ կոմսության բնակչուհի Հաննա Մեթքալֆը, ով ալերգիայի հազվագյուտ տեսակով է  տառապում, կորցրել է երեխային` “Apple” ընկերության ինտերնետ-պլանշետից օգտվելուց հետո:

34-ամյա կնոջ խոսքով` 2 տարի առաջ նա սկսել է ուժեղ ձգումներ զգալ ստամոքսում եւ գլխացավեր ունենալ ցանկացած էլեկտրական սարքավորման հետ շփումից հետո: “Սկզբում ես մեծ նշանակություն չէի տալիս դրան, սակայն ես չէի պատկերացնում, որ ալերգիան նման ողբերգական հետեւանքների կհանգեցնի: Օրգանիզմիս դիմադրողականությունն ավելի թուլացավ հղիության ընթացքում”,-պատմել է Մեթքլաֆը:

Բժիշկների խոսքով` “Apple”-ի սարքերից արձակվող էլեկտրամագնիսական ճառագայթները  վտանգում էին ոչ միայն ապագա երեխայի կյանքը, այլ նաեւ մոր առողջությունը: Հաննան նշել է, որ որքան էլ որ ինքը փորձել է զերծ մնալ էլեկտրական սարքերի հետ շփումից, հնարավոր չի եղել, ալերգիան գնալով ավելի շատ է տարածվել նույնսիկ Wi-Fi զոնայում:

Հղիության 3-րդ ամսում նա վիժել է ուժեղ արյունահոսության պատճառով, որը էլեկտրամագնիսական ճառագայթման հետեւանքով է պատահել: Այժմ Հաննան կրկին երեխայի է սպասում: Նա թողել է աշխատանքը գրասենյակում եւ տեղափոխվել քաղաքից դուրս` հանուն իր եւ ապագա երեխայի առողջության:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ