26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Երբ լույսը մեռնի, հանգիստ կսպասենք նրա ծնունդին խավարի միջից, մենք լույս կդառնանք, որ երբ որ պետք գա՝ հանգենք, առանց հարցնել ինչից, կամ ինչի»

Այս վերջին պատերազմից հետո երբ առաջին անգամ եղա Եռաբլուրում, առաջինը, ինչը գրավեց ուշադրությունց, մի շիրիմ էր, որի մոտ փափուկ արջուկ էր դրած, իսկ քարի կողքը մի բացիկ, որտեղ փոքրիկ քույրը նամակ էր գրել, թե որքան է հպարտանում իր զինվոր եղբորով և ինչ անհամբեր է սպասում նրա վերադարձին… Նավոյան Շանթի շիրիմն էր…
 
2001 թ. դեկտեմբերի 14-ին էր ծնվել Շանթը։ Կապանում էր ծառայում։ Հրետանավոր էր։ Պատերազմի օրերին կռիվ էր մղել Ջրականում։ Հոկտեմբերի 10-ին, երբ առաջին անգամ հրшդшդшր հայտարարվեց, բայց թշնամին այդպես էլ այն չպահեց, անօդաչուի հարվածից զոհվեց Շանթը՝ իր 8 ընկերների հետ միասին…
 
Մինչ այդ մի քանի անգամ նա խուսափել էր մահից ու դրանցից մեկի մասին գրառում արել նոթատետրում. «… պայթյունը մի պահ խլացրել էր։ Ինձ գցեցի գետնին և սկսեցի գոռալ տղերքի անունները, որ համոզվեմ բոլորը լավ են։ Չորսն էլ լավ էին։ Նայեցի կողքերս, ամեն ինչ նույնն էր, մենակ նռնենին չկար։ Արկը ընկել էր ուղիղ վրան և փոշիացրել։ Հիմա դրա տեղում մուխ ու ծուխ էր բարձրանում։ Տպավորություն էր, որ ընկեր եմ կորցրել։ Քայլեցի թաքստոց, նստեցի հողին և սկսեցի դեմքիցս մաքրել քաղցր կարմիրը։ Իմ ուղղությամբ կրակող առաջին արկը իր վրա վերցրեց նռնենին»։
 
Դեռևս 16-17 տարեկան հասակում Շանթը գրել էր. «Երբ լույսը մեռնի, հանգիստ կսպասենք նրա ծնունդին խավարի միջից, մենք լույս կդառնանք, որ երբ որ պետք գա՝ հանգենք, առանց հարցնել ինչից, կամ ինչի»։
Շանթն ու հազարավոր տղերք զոհվեցին, որպեսզի ցրեն խավարը։ Չհարցրեցին ինչից կամ ինչի, ուղղակի լույս էին՝ լույս դարձան։ Իսկ մենք արժանի չեղանք իրենց զոհողությանը։
Շանթ Նավոյանը 18 տարեկան էր։
 
Պատմեց բլոգեր Արամ Գեւորգյանը: 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ