14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային տնտեսության արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են  ջրային տնտեսության արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր: Ներկայացվել են այդ ուղղությամբ Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը, որոնք առնչվում են համակարգի արդիականացմանը, խորքային հորերի վերագործարկմանը, պոմպակայանների վերանորոգմանը և այլն:

Անդրադարձ է կատարվել նաև ոռոգման ջրի առավել պահանջարկ ունեցող մարզերի, այդ թվում Արմավիրի մարզում նախատեսվող անհրաժեշտ միջոցառումներին:

Քննարկվել է ոռոգման սեզոնի մեկնարկի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հարցը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում՝ բոլոր հնարավոր խնդիրներին շուտափույթ լուծումներ գտնելու նպատակով: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ