Հնարավո՞ր է զոմբիացնել մարդուն
Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանի կարծիքով՝ չկա մարդ, որի վրա հնարավոր չլինի ազդել. եթե որոշվում է զոմբիացմամբ մեկի վրա հոգեբանական ճնշում գործադրել, ապա չկա մի այնպիսի մարդ, որի վրա չկարողանաս ճնշում գործադրել, բացի մի ենթախմբից՝ եթե այդ մարդը սարսափելի խմած վիճակում է գտնվում ու չի գիտակցում ոչինչ:
Կա ազդեցության երկու տարբերակ. առաջինը՝ հոգետեռորի հիմքերն են, դա ձայնայինն է, վիզուալը, եւ երկրորդ տարբերակը՝ նոպայի հիմքի վրա է դրված: Նրա խոսքով՝ մարդու վրա գլխավորապես կարող են ազդել 3 գործոններով՝ տեսողությամբ, լսողությամբ եւ հոտի զգացողությամբ: Նրա խոսքով բոլոր քաղաքական սպանությունների (Քենեդի, Մարտին Լյութեր Քինգ…) մարդասպանները եղել են անհատներ ու չեն գիտակցել, որ ինչ-որ մեկի ծրագրերն են կատարում:
Հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով էլ՝ այդպիսի ծրագրավորումներն առհասարակ բարդ գործընթացներ են: Դրա համար շատ միջոցներ են օգտագործվում, երկար ժամանակ է պահանջվում, ուլտրաձայներ են օգտագործվում, թմրանյութեր
“Մարդու “Ես”-ը փոխելուց հետո, զուտ սովորական մեթոդներով՝ հնարավոր չէ վերականգնել: Հիպնոսն օգտակար կարող է լինել, օրինակ, կոնկրետ իմ փորձառության մեջ մոտ մեկ տասնյակ դեպք է եղել, երբ մարդը մոռացել է իր հետ կատարված ամեն ինչ, նույնիսկ իր անունը չէր հիշում, բայց այստեղ խոսքն ինչ-որ կյանքի իրադարձությունից հետո է եղել: Եվ մի սովորական հիպնոսն անմիջապես ամեն ինչ վերականգնել էր: Իսկ այն դեպքում, երբ հատուկ ծրագիր է տրվում ու հատուկ նշվում է, որ լրիվ մոռացվի անցյալը, դա կատարվում է հատուկ նպատակով, որտեղ արգելափակված է հիշելու գործընթացը”,- ասաց հոգեբանը: