10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Եռյակը ԱԺ է հրավիրում ոստիկանապետին, ԱԱԾ պետին, ԱԳՆ-ին

Քիչ առաջ ավարտվեց եռյակի՝ ԱԺ ԲՀԿ, ՀԱԿ և ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցությունների համատեղ նիստը: ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը լրագրողներին հայտնեց, որ քննարկվել է 5 հարց:
Եռյակի ներկայացուցիչներն անդրադարձել են ՛՛Շրջանառության հարկի՛՛ մասին օրենքին, որի պատճառով առևտրականները բողոքի ակցիաներ են անում: Հակոբյանը հայտնեց, որ 
պատրաստվում են երկուշաբթի օրը ժամը 18.00-ին արտահերթ նիստ հրավիրել: ՛՛Մենք կողմ ենք օրենքի կասեցմանը՛՛,-ասաց Հակոբյանը:

Եռյակի քննարկել է նաև հունվարի 12-ին Գյումրիում տեղի ուենցած ոճրագործությունը:
՛՛Մենք առաջարկում ենք փակ լսումներ այլ ձևաչափով, մենք ասել ենք և էլի ասում ենք, որ այս հարցն ավելին է, քան իրավական դաշտում պետք է տեսնել, բայց մենք կողմ չենք, որ շուու լինի, ուստի առաջարկում նեք, որ այն փակ լինի: Պետք է ներկա լինեն ԱԳՆ-ն, ոստիկանապետը, դատախազը, ԱԱԾ պետը՛՛: Եռյակն առաջարկում է լսումները կազմակերպել ուրբաթ, և երեք խմբակցությունների ղեկավարներով դիմելու են ԱԺ նախագահին, որ նախաձեռնի այդ լսումները:

Ռուբիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ որպես արտահերթ հարց եռյակը ներառել է նաև դեռ նախորդ նստաշրջանի ժամանակ եռյակի կողմից առաջարկած կառավարական ճգնաժամի հարցը, որն այս քառօրյայում որպես արտահերթ հարց կներկայացվի:
Եռյակի չորրորդ հարցը վերաբերել է ԱԺ Հաշվիչ հանձնաժողովին, որը պետք է ձևավորվի նստաշրջանի սկզբում՝ տեղեկացնելով, որ եռյակը հրաժարվել է մասնակցել վերջինիս աշխատանքներին:
Ինչ վերաբերում է քննարկված հինգերորդ հարցին, ապա Հակոբյանը նկատեց, որ դրանք այլ հարցեր են, որոնք վերաբերում են մասսայական միջոցառումներին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ