07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեր տնտեսությունը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի. վարչապետ

՛՛Դուք բոլորդ տեղյակ եք, որ մենք ունենք ստեղծված հանձնաժողով, բոլորը նաև գիտեն, որ աշխարհում ընթանում է տնտեսական պատերազմ, և մեր երկիրը, մեր տնտեսությունը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի՛՛,-կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ ստեղծել են աշխատանքային խումբ, որը ղեկավարում է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումնեի նախարար Վաչե Գաբրիելյանը, և ընդգրկված են  բոլոր շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչները: Վարչապետը խնդրեց ներկայացնել աշխատանքային խմբի աշխատանքները:

Նախարարը  նշեց, որ քննարկել են տարբեր միջոցառումներ՝ տնտեսական դիմոդրողականությունը, պաշտպանութնակությունը մեծացնելու համար, և այս առումով խիստ կարևոր է արտաժույթային ներհոսքերի ապահովոմը:

՛՛Մասնավորապես արտահաման խթանման վերաբերյալ օրենքի նախագիծ կա, որն ուղարկված է ԱԺ, դրանից բացի մի շարք քայլեր ենք նախատեսում նաև ներգրավվել միջոցներ, և այս տեսակետից շատ կարևոր է այս  միջոցառումը, որովհետև այն ոչ միայն պետք է դիտարկել փող բերելու տեսակետից, այլ եթե ուշադրություն դարձնեք, գումարի մասին խոսք չկա: Այստեղ միջազգային շուկաներից փող բերելու հնարավորության մասին է խոսվում, մասնավորապես այս պահին եթե նայում ենք ՀՀ պարտատոմսերը, ապա դրանց երկրորդային շուկայի շրջանաությունն ունի շատ բարենպաստ տոկոս՛՛,-ասաց նա հայտնեց, որ  վեց տոկոսի շրջանակներում է առևտուր լինում:

Նախարարը հավելեց, որ նաև արտուժայությաին շուկայում որոշակի կանոնակարգման հարցեր ևս քննարկվել են, մասնավորապես աշխատակազմը քննարկել է ԿԲ-ի  կողմից մշակված արժույթային փոխանակման կետերի մասին նոր հայեցակարգը, մրցակցության պետական հանձնաժողովի կողմից գների հնարավոր փոփոխություններին արագ արձագանքելու խնդիրը, որպեսզի դուրս եկող  էական տատանողականությունները անմիջապես չազդեն և նոր միջոցներ ներգրավվեն:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ