17 Հունվարի, Saturday, 2026
KFC

“Սա լավագույն պատասխանն է թուրքական իշխանության քաղաքականությանը”

Ցեղասպանության հռչակագիրը վկայում է, որ հարցն ընկալվում է համայն հայության կողմից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համահայկական հռչակագրից, ասել է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նա նշել է, որ  համահայկական հռչակագիրն աննախադեպ երևույթ էր հայ իրականության մեջ, երբ առաջին անգամ Հայաստանը, Արցախը և  Սփյուռքը հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ:

“Սա լավագույն պատասխանն է  թուրքական իշխանության դրսեւորած  քաղաքական գծին”,- ասել է նա:

Խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի վերջերս արված հայտարարությունից, թե հարկավոր է Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելու համար  պատմաբանների հանձնաժողով ստեղծել, բանախոսն ասել է, որ սա նորություն չէ, գալիս է դեռ 2005 թվականից, այս քայլը  պատմական փաստերը խեղաթյուրելու համար է:

“Այս քաղաքականությունը 10 տարի շարունակվում է: Ցանկանում են համաշխարհային հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե Թուրքան պատրաստ է ուսումնասիրել դեպքերը”,- ասել է Ռ. Սաֆրաստյանը:

Անդրադառնալով ապրիլի 24-ին Թուրքիայի` Դարդանելի ճակատամարտը նշելուն եւ Սերժ Սարգսյանին հրավիրելուն` բանախոսն ասել է, որ այդ արարաքը Թուրքիայում առաջացած խուճապային տրամադրության արդյունք է:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ