16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

ՓՄՁ ներկայացուցիչները հասան Բաղրամյան 26. նրանք ժամանակ տվեցին իշխանությանը /ֆոտո, վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՛՛Շրջանառության հարկի՛՛ վերաբերյալ օրենքում կատարված փոփոխությունների դեմ պայքարող ՓՄՁ ներկայացուցիչները քիչ առաջ կառավարության շենքի մոտից շավեցին դեպի նախագահական նստավայր: Չնբայած ոստիկանները փորձում էին փակել նրանց ճանապարհը, արգելել տեղաշարժը՝ պատճառաբանելով, որ խախտում են երթևեկության կանոնները, առաջացնում են խցանումներ, ամեն դեպքում բողոքավորները հասան Բաղրամյան 26:

Նախագահական նստավայրի դիմացի հատվածում կազմակերպիչները հորդորեցին ակցիայի մասնակիցներին չխախտել կարգը և փողոցում բանուկ մաս դուրս չգալ: Նրանք իրենց պահանջները գրավոր ներկայացրին ՀՀ նախագահին ուղղված դիմումների բաժին: Ապա բողոքավորները հայտարարեցին, որ մինչև վաղը ժամը 11-ը ժամանակ են տալիս իշխանություններին կասեցնելու օրենքի գործարկումը, այլապես կդիմեն ծայրահեղ միջոցների:

Ցուցարարները չբացեցին իրենց գործողությունների փակագծերը, միայն հայտարարեցին, որ հունվարի 30-ին, ժամը 11-ին հավաքվելու են կառավարության շենքի դիմաց՝ սպասելով պաշտոնական պատասխանի ու հեռացան:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ