17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեծ ցնցում չի եղել, որ նորից անհանգստանանք. տնտեսագետ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խորշուդյանը կարծում է, դեկտեմբերին Հայաստանում եղած տնտեսական ճգնաժամն ավելի շատ խուժապի ու վարքագծի հետևանք էր, քան թե դոլարի արժևորման: ՛՛Մեծ ցնցում չի եղել, որ նորից անհանգստանանք, բայց ցնցումները կտրուկ են եղել, դրա համար էլ մարդիկ անորոշության մեջ են: Փոխարենը ռուսական ռուբլին 34 տոկոս արժեզրկվեց Հայաստանում դրամի համեմատ: Այ այստեղ խնդիրներն կան, սա նշանակում է, որ այդքան իջան Ռուսաստանում ռուբլիով վարձատրվող մարդկանց եկամուտները՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: 

Տնտեսական գիտությունների դոկտոր, ՛՛Այլընտրանք՛՛ հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն էլ նկատեց, որ նավթի գները շարունակելու են նվազել միջազգային շուկայում, ապա ավելացրեց, որ նավթի գները առաջիկա 2-4 տարիների ընթացքում մեծ դեր են խաղալու դոլարի և եվրոյի փոխարժեքի վրա: ՛՛Չի կարելի տնտեսությունը դիտել մի կողմից կամ կոնստանտ, այն շատ դինամիկ օրգանիզմ է: Իսկ ո՞վ ասաց, որ տարնսֆերային տնտեսությունը մենք պետք է պահենք հավերժ, ո՞վ ասաց, որ չպետք է օգտվենք ռուսական ռուբլու իրավիճակից ու հումքի ներկրումից ու դա մեր տնտեսությունում օգտագործելուց,  որպեսզի առաջին անհրաժեշտության ապրանքների հարցով ինքնաբավ լինենք՛՛,-առաջարկեց նա: 

 Ըստ Մանասերյանի՝ մենք պետք է դռները բացենք նոր տեխնոլոգիաների, սարքավորումների առջև, ինչը նախորդ կառավարությունը կիսատ արեց, քան սպասվում էր, ու դա ավելի մեծ վնաս էր տնտեսության համար: ”Պետք է դրանց համար մաքսատուրք չգանձվի, եթե ուզում ենք արդիականացնենք մեր տնտեսությունը: Ես կողմ եմ պրոակտիվ քաղաքականությանը”,-եզրափակեց տնտեսագետը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ