10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Պրիչոմ ստե ռուսը. Վարդան Այվազյանը՝ Հրանտ Բագրատյանին

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած ՛՛Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին՛՛ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Բագրատյանն առաջարկում է փոփոխություն կատարել հոդված 5.1. և 5.2.-ում, որոնց համաձայն Հանրային ծառայությունների (էլեկտրաեներգիաի, գազի, ջրի մատակարարման, աղբահանության և պարտադիր նորմերին ուղղված վճարները) վճարումները ս. թ. հունիսի 1-ից կատարվում են մատակարարող կազմակերպության կողմից գրավոր (փոստային կամ էլեկտրոնային) եղանակով ծանուցում ստանալոււց հետո:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նկատեց, որ այս հարցը ամբողջությամբ կարգավորված է.
՛՛Եթե կարգավորված է, օրենք ընդունեք ու դարձրեք օրենքով, ոչ թե որոշումով՛՛,-հակադարձեց Բագրատյանը:
Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը շեշտեց, որ այս հարցը կարգավորված է համարում, որովհետև պարտադիր կիրառման նորմ է բոլորի համար:

՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը շեշտեց, որ էլցանցի որևէ աշխատակից նախախես չի զանգահարում և զգուշացնում, որ եկել ու բացում է հաշվիչը՝ եկեք թվերը նայենք, և այս մոտեցումը պետք է փոխել: 
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն այնումենայնիվ նկատեց, որ այս հարցերն իրականում կարգավորված են՝ խնդրելով Բագրատյանին հանել նախագիծը:

Հանձնաժողովի անդամ մյուս պատգամավորներն էլ առաջարկեցին նախագծում որոշ փոփոխություններ կատարել, քանի որ չեն ուզում իրենց գործընկերոջ հեղինակած նախագծին դեմ քվեարկել:
Որոշվեց նախագիծը լրամշակումից հետո մյուս ամսվա նիստի օրակարգում ներառել, Բագրատյանը համաձայնեց, բայց իր դժգոհությունն արտահայտեց.
՛՛Սաղ օրը մտածում եք՝ ռուսներին չկպնեք՛՛,-ասաց նա:
՛՛Ո՞վ ա մտածում ռուսների մասին, ես հայերի մասին եմ մտածում… Պրիչոմ ստե ռուսը, ռուսն ի՞նչ կապ ունի՛՛,-արձագանքեց Այվազյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ