21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Կենտրոնական բանկի որոշումը շոկային էր

Տնտեսական գիտությունների դոկտոր, ՛՛Այլընտրանք՛՛ հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը գտնում է, որ բանկերի խոշորացումը այն դեղամիջոցը չէ, որով կարելի է խուսափել ճգնաժամից: Ըստ նրա՝ առավել մտահոգիչ է այն խնդիրը, թե բանկերը որքանով են ծառայում ռեալ սեկտորին՝ տնտեսության զարգացմանը:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խորշուդյանը ևս կարծում է, որ սա վտանգավոր կարող է լինել: ՛՛Նույնիսկ ինձ համար, որ նման կանխատեսում էի արել, Կենտրոնական բանկի որոշումը շոկային էր՝ միանգամից բարձրացնել հիմնական կապիտալն ու դրանով իսկ ստիպել բանկերին միաձուլվել: Դա պիտի բնականոն գնար, իսկ ԿԲ-ն ասում է՝ շուտ արեք, միավորվեք: Դա իր մեջ մեծ վտանգ է պարունակում՛՛,-այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց նա:

Խուրշադյանն ընդգծեց, որ բանկերի խոշորացումով ոչ թե նվազում է ճգնաժամի ռիսկը, այլ հակառակը ԿԲ-ն ապագա հնարավոր ֆինանսական ճգնաժամի դեպքում մեծ ռիսկի տակ է դնում ամբողջ ֆինանսական համակարգը:

Թաթուլ Մանասերյանը հավելեց, որ եթե բանկի գործառույթներ, որ նախևառաջ տնտեսության ֆինանսավորումն ու տնտեսության զարգացումն է, ֆինանսական միջնորդի դերը դառնում է ինքնանպատակ: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ