23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀԱՊԿ-ի գծով միջոցներ են ձեռնարկվում Բաքվի և Երևանի միջև լարվածությունը նվազեցնելու համար. Պուտին

ՀԱՊԿ-ի գծով միջոցներ են ձեռնարկվում Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության նվազեցման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՝ դիմելով օտարերկրյա պետությունների դեսպաններին ՝ ապրիլի 24-ին Կրեմլում տեղի ունեցած հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։
Արարողությանը մասնակցել է նաև ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը:

Վլադիմիր Պուտինի խոսքով ՝ Ռուսաստանի համար մտերիմ պետությունների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ մտահոգություն է առաջացնում։

«Մենք կոչ ենք անում՝ բոլորին զսպվածություն ցուցաբերել, անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը եւ հաստատակամորեն հետեւել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին», – ասել Է Պուտինը:

Նա նշել է, որ պետք է ելնել նրանից, որ լուծման բանալին հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի շրջանակներում մասնագիտական, համատեղ աշխատանքն է ՝ Ռուսաստանի կողմից խորհրդատվական աջակցությամբ:

Ռուսաստանի նախագահը նաև շնորհավորել է նաև հայ ժողովրդին գալիք Անկախության օրվա կապակցությամբ և նշել, որ Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամներ ու ռազմավարական դաշնակիցներ են, գրում է Sputnik Армения-ն։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ