22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Որքան են ՀՀ քաղաքապետերի աշխատավարձերը. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ օրերս իրենք գրել էին, որ Հրազդան քաղաքի ավագանու 2014թ. դեկտեմբերի 25-ի արտահերթ նիստով քաղաքի բյուջեում փոփոխություններ են կատարվել որոշվել է Հրազդանի քաղաքապետի աշխատավարձը դարձնել 500 հազար դրամ, իսկ աշխատողներինը բարձրացնել 10-20 հազար դրամով:

“Այդ կապակցությամբ մենք փորձեցինք պարզել, թե ինչքան են ստանում Հայաստանի մյուս քաղաքապետերը: Այսպես, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի աշխատավարձը 300 հազար դրամ է: 

Իսկ սույն քաղաքապետարանի ֆինանսական բաժնից հայտնեցին, որ արդեն 2 տարի է՝ քաղաքապետն աշխատավարձ չի ստանում, այն փոխանցում են տարբեր բարեգործական ընկերությունների: Արարատի քաղաքապետի աշխատավարձը 260 հազար դրամ է, Եղվարդինը՝ 300 հազար, Աբովյանինը՝ 267 հազար, Չարենցավանինը՝ 206 հազար, Ծաղկաձորինը՝ 230 հազար, Սևանինը՝ 200 հազար դրամ: Իսկ Աշտարակի քաղաքապետի աշխատավարձը “պետական գաղտնիք” է. քաղաքապետարանից հրաժարվեցին ասել անգամ գրավոր հարցում ուղարկելուց հետո: Ամեն դեպքում, կարող ենք արձանագրել, որ Հրազդանի քաղաքապետն ստանում է ամենաբարձր աշխատավարձը: Բնականաբար, Երևանի քաղաքապետից հետո, որի աշխատավարձը 575 հազար դրամ է”,–գրում է թերթը։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ