05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանի վիճակը ծանր է. նոր մանրամասներ

Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի բնակիչ գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանը կաթված է ստացել․ ՛՛Պարարիչ է, մի հատվածը թուլացել ա ես էլ չեմ հասկանում, հիմա իա համար անտարբեր նստածա, ոչ մի բան չենք հասկանում ինչ ա կատարվում, մենակ մի բան գիտեմ, տղես ձեռքից գնումա՛՛,-մեզ հետ զրույցում ասաց Խոջոյանի մայրը՝ Սվետլաննան։

Մոր խոսքով Արսենը գերությունից հետո շատ է փոխվել, ինքնամփոփ դարձել:

՛՛Իմ տղան այսպես չէ, նրան այնտեղ ճնշումների ենթարկեցին ու նա ամբողջովին փոխվեց՛՛-ասաց նա:

Տղայի մայրը տեղեկացրեց, որ որդին այժմ հրաժարվում է, որևէ բուժում ստանալուց, որի պատճառը գումար չունենալն է.՛՛ տղայիս բուժում է հարկավոր, աչքիս դեմը նրան կորցնում եմ՛՛:

Խոջոյանների ընտանիքը 7 երեխա ունի, որոնցից չորսն անչափահաս են, տղաներից մեկը զինծառայող է, սպասում են նրան, որ տուն գա և Արսենին անպայման հիվանդանոց կտեղափոխեն.՛՛Հիվանդանոց կտեղափոխենք ձեռք ու ոտք կապելով, էլ իրեն չենք լսելու, մեզ նեղություն չտալու համար, ասումա լավա, բայց իրականում ունեցած հիվանդությունները՝ մաշկային հիվանդություն, նյարդային համակարգի խանգարում, ամեն ինչ բարդացել է ու առողջական վիճակը ծանրացել՛՛,-հավելեց հուսահատ մայրը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ