09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Շատ ավելի տրամաբանված և ընկալելի կլիներ, եթե Փաշինյանը մեկներ Սամարղանդ․ «Փաստ»

 «Այս օրերին Սամարղանդում տեղի է ունենում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովը, որին, ըստ նախնական տեղեկությունների, մասնակցելու էին 15 երկրի ղեկավարներ։ Նշվում էր, որ գագաթաժողովին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը, սակայն սեպտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը չի մեկնել Ուզբեկստան, միաժամանակ հստակ չներկայացվեց նաև ֆորումին չմասնակցելու հիմնավոր պատճառները։

«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս հանգամանքը բավական տարօրինակ ու անհասկանալի են ընկալել ոչ միայն միջազգային հարթակում, այլև մեր դիվանագիտական կորպուսում։ Մեր զրուցակցի խոսքով, ԱԳՆ-ում պրոֆեսիոնալ դիվանագետների մեծ մասը վստահ է, որ շատ ավելի տրամաբանված և ընկալելի կլիներ, եթե Փաշինյանը մեկներ Սամարղանդ ու միջազգային գործընկերների մոտ ներկայացներ ՀՀ պետական սահմանին տիրող իրավիճակը, Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիան ու հակամարդկային վայրագությունները, քան ուղղակի շրջանցեր այդ կարևոր հարթակը»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ