22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ողբերգություն Երեւանում` հայրը կացնահարել է որդուն. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է.

Երևանի Շենգավիթ համայնքի Արտաշիսյան փողոցի բնակիչներից մեկին՝ 47 ամյա Գերման Ոսկանյանին, ով 3 օր շարունակ հարազատների կողմից փնտրվում էր, որ պես անհայտ կորած , հայտնաբերել են թաղամասին ավտոտնակներից մեկում թաղված:

Ավելի ուշ էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը լուր տարածեց, որ Շենգավիթ համայնքի բնակիչ Կարապետ Ոսկանյանը հունվարի 25-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն էր տվելորդու՝ Գերման Ոսկանյանի անհայտ կորելու մասին՝ ոստիկաններին հայտնելով, որ որդին նույն օրը իրենց շենքի բակում հանդիպել է ազգությամբ ռուս երեք անծանոթ երիտասարդների, նրանց հետ մեկնել անհայտ ուղղությամբ և այլևս տուն չի վերադարձել:
Սակայն տղային թաղված են գտել Ոսկանյաններին պատկանող ավտոտնակի հորում, գլխի մասում բազմաթիվ վնասվածքների հետքերով:

Ոստիկանության լրատվական ծառայությունից ՛՛Ժամանակ՛՛-ին հայտնել են, որ որդու սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Գերման Ոսկանյանի հայրը՝ 75 ամյա Կարապետ Ոսկանյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ