26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Շրջանառության հարկի հնարավոր լուծումը

Շարունակվում են շրջանառության հարկի փոփոխության դեմ բողոքները: Հանրահավաքի մասնակիցները կառավարությունից պահանջում են կամ կասեցնել գույքագրման պահանջը կամ էլ թողնել տնտեսվարող սուբյեկտի նախընտրությանը, այսինքն տնտեսվարողը որոշի հին տարբերակով է աշխատում, թե նոր փոփոխված տարբերակով:

«Կամ-կամ»-ի տարբերակը համապատասխանում է շրջանառության հարկի փիլիսոփայությանը, սակայն հակասություն է առաջանում հենց շրջանառության հարկով աշխատողների շրջանում: Այսինքն նույն ոլորտում աշխատող 2 տնտեսվարողներ, եթե ընտրում են տարբեր տարբերակներ նրանց միջև առաջանում է անհավասար մրցակցություն:

Գույքագրման պահանջի կասեցման տարբերակը ավելի ընդունելի է ներկա պայմաններում, սակայն այն երկար ժամանակ չի կարող տևել քանի որ կառավարությունը որդեգրել է ստվերի կրճատման քաղաքականությունը, իսկ գույքագրման պահանջի կասեցումը հակասում է դրան:

Այս դեպքում կառավարությունը կամ պետք է շարժվի ժողովրդի ցանկությամբ կամ էլ առաջնորդություն դրսևորի և շարժվի իր գծով:

Առաջնորդությունը լինում է 2 ձև` տեխնիկական և ադապտիվ:  Ադապտիվ առաջնորդության անհրաժեշտություն է առաջանում այն ժամանակ, երբ ստեղծված իրադրությունից ելքը տեսանելի չէ և որևէ հստակ լուծում չկա: Այդ ժամանակ առաջնորդը պետք է իր շուրջ հավաքի ժողովրդին և նպատակին հավատալով առաջ տանի:

Տեխնիկական առաջնորդությունը այն է, երբ իրավիճակից դուրս գալու հստակ լուծումներ կան, առաջնորդը կիրառելով այդ միջոցները վստահություն է ձեռք բերում և հող է պատրաստում ադապտիվ առաջնորդության համար: Շրջանառության հարկի խնդիրը համապատասխանում է տեխնիկական առաջնորդությանը և այս իրավիճակից դուրս գալու ելքը միասնական շրջանառության հարկի անցումն է տարբեր դրույքաչափերով, որը կստիպի խոշորին կամ մասնատվել` վերացնելով մասշտաբի էֆֆեկտը կամ շատ հարկ մուծել: Այդպիսով փոքրի և խոշորի միջև կապահովվի հավասար մրցակցություն:

Կառավարությունը շատ հարցերում տեխնիկական առաջնորդություն դրսևորելով վստահություն կձևավորի ժողովրդի շրջանում և կկարողանա ադապտիվ առաջնորդություն դրսևորել այն իրավիճակներում, որի միջով դեռ ոչ մի տնտեսություն չի անցել:

Հայկ Մարտիրոսյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ