13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նաիրիտցիները սպառնում են. դարձյալ նախագահականում /վիդեո/

Նաիրիտցիները այսօր դարձյալ նախագահական նստավայրի դիմաց են: Նրանց չեն բավարարում պարբերաբար իրենց տրվող պատասխանները, չի սփոփում նաև այն, որ վերջին երկու ամսվա ընթացքում ստացել են 3 ամսվա աշխատավարձ:

Ցուցարարներն իրենց հետ բերել են ՛՛Մենք գաղթական չենք դառնա՛՛, ՛՛Կառավարությունը Նաիրիտին 5 մլրդ դրամ է պարտք՛՛, ՛՛Աշխատավարձերի պատքերի մարում՛՛ գրությամբ պաստառներ:

Մեզ հետ զրույցում  ՛՛Նաիրիտ՛՛ գործարանի արհմիության նախագահ  Հրաչ Թադևոսյանը նշեց, որ իրենց պահանջը հիմնովին չի բավարարվում: Իրենց հստակ երաշխիքներ են հարկավոր, թե կոնկրետ ժամանակահատվածում կստանան 18 ամսվա աշխատավարձը:

՛՛Երբ որ պետությունը մարդուն աշխատավարձ չի տալիս, ձգձգում ա՝ ոչինչ, իսկ որ մարդը պարտքա՝ ջրի, գազի, հոսանքի կամ թաղապետարանին տոկոսա գալիս: Եթե օրենքա՝ թող բոլորիս համար լինի՛՛,-ասաց Նորիկ Ղահրամանյանը:

Ղահրամանյանը նշեց, որ իրենք պատրաստ են վճռական քայլերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ