14 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Լևոն Ջուլֆալակյանը դուրս է գրվել

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն, Լևոն Ջուլաֆակյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Հիշեցնենք, որ նրա ղեկավարությամբ մոտ մեկ շաբաթ առաջ ուսումնամարզական հավաք էր անցկացվում Ծաղկաձորում:

Հունվարի 21-ին դահուկով սահելիս ընտրանու գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի առողջական վիճակը հանկարծակի վատացել է, ուժեղ ցավ է զգացել, որից հետո նրան շտապ տեղափոխել են Երևանի ՛՛Էրեբունի՛՛ բժշկական կենտրոն:
Սրտանոթի ստենդավորումից հետո Ջուլֆալակյանի ինքնազգացողությունն այժմ արդեն լավ է:

Ըմբշամարտի ճանաչված մասնագետը ճնշման հետ կապված կամ առողջական որևէ այլ խնդիր ներկայում չունի: Բուժող բժիշկների հավաստամամբ տրոմբ է եղել, անոթներից մեկը խցանվել է, բացել ու ստենտ են դրել, վտանգավոր ոչինչ չկա: Սակայն ապահովության համար բժիշկների խորհրդով Ջուլֆալակյանը մինչև այսօր մնացել է հիվադանոցում ՝ բուժանձնակազմի հսկողության ներքո:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ