02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Արհամարհանք՝ արհամարհանքի դեմ. պահանջում են Հովիկ Աբրահամյանին /վիդեո/

՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ նոր օրենքի դեմ բողոքող առեւտրականներն այսօր՝ հունվարի 27-ին, կրկին Կառավարության շենքի մոտ են: Բողոքողների քանակը գնալով ավելանում է: Այս պահի դրությամբ մոտ 700 մարդ կա: Ակցիային միացան նաև Գյումրիի և Արմավիրի առևտրականները:

՛՛Այսօրվա մեր բողոքի ակցիայի անունն է՝ արհամարհանք` արհամարհանքի դեմ: Այսօր ակցիան կանցնի թիկունքով դեպի Կառավարությունը: Ոնց որ Կառավարությունն է թիկունքով կագնում ժողովրդին եւ չի փորձում կիսել ժողովրդի մտահոգությունը, այնպես էլ մենք ցույց ենք տալիս, որ նրանք այլեւս մեզ համար Կառավարություն չեն՛՛,- հայտարարեց մասնակիցներից Արտակ Խաչատրյանը՝ նշելով, որ իրենց պահանջը մնում է նույնը՝ հանդիպում վարչապետի հետ:

՛՛Օր ա լինում անգամ սֆթա չենք անում: Վիճակներս ահավոր ա: Մի կերպ հացի հարց ենք լուծում ու հիմի էլ սենց: Ճարներս կտրի՝ հացադուլի կնստենք՛՛,-մեզ հետ զրույցում ասաց Հրազդան Շուկայում առևտուր իրականացնող Գագոն:

Հիշեցնենք, 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։

Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով:

Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։ Տոնավաճառների աշխատողների բողոքներից հետո միայն հոկտեմբերի 6-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մինչեւ 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել ՛՛Շրջանառության հարկի՛՛  մասին օրենքում առկա գույքագրման պահանջը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ