23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Շուտով կդադարենք զուտ հանքահումքային արտադրանք արտահանող երկրի իմիջ ունենալ. Քերոբյան

Հայաստանից արտահանման կառուցվածքում էապես նվազել է հանքահումքային արտադրանքի մասնաբաժինը՝ իջնելով մինչև 30 տոկոսի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով տնտեսական ցուցանիշներին:

Նա հիշեցրեց, որ տարվա առաջին 7 ամսվա արդյունքում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 13.1 տոկոսով, ինչը համարում է բավականին բարձր ցուցանիշ:

«Մեր գնահատմամբ՝ այն պայմանավորված է ոչ միայն աշխարհաքաղաքական փոփոխություններով, այլ նաև ներքին կառուցվածքային տեղաշարժերով, որը տեղի է ունենում ՀՀ տնտեսության մեջ՝ այդ թվում կառուցապատման և մշակող արդյունաբերության սրընթաց աճով», – ասաց նախարարը:
 Քերոբյանը շեշտեց, որ դա, ըստ էության, ենթադրում է ՀՀ տնտեսական կառուցվածքի փոփոխություն:
 Արտահանման կառուցվածքում էապես նվազել է հանքահումքային արտադրանքի մասնաբաժինը՝ իջնելով մինչև 30 տոկոսի: Դա նաև թույլ է տալիս հուսալ, որ մենք շուտով կդադարենք զուտ հանքահումքային արտադրանք արտահանող երկրի իմիջից ունենալ», – ընդգծեց Քերոբյանը
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ