18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ծառուկյանի սրտով չէր. Իրատես de facto

”Իրատես de facto՛՛-ն գրում է. ՛՛Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետամանորյա, հետգյումրիական, հետտնտեսական, հետսահմանային հարցազրույցը ՛՛ձայն բարբառո հանապատի՛՛ դարձավ մեզանում:

Ո՛չ ՀՀԿ-ն, էլ առավել` ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ էլ միջանկյալ որևէ ուժ որևէ կերպ չանդրադարձան երկրորդ նախագահի ՛՛երևումին՛՛, երբ այլ դեպքերում նրա ՛՛հայտնությունը՛՛ ուղղակի լակմուսի նման ՛՛վերծանում՛՛ էր քաղաքական դաշտի իրողությունները:

ՈՒստի կարո՞ղ ենք կարծել.

ա) Որ, ինչպես Քոչարյանի վերջին բոլոր քայլերն ու ՛՛պրոյեկտները՛՛, այս մեկը նույնպես դատապարտվեց ձախողման, որովհետև տարվա սկզբին արված քաղաքական այս մեսիջն ՛՛ասում՛՛ էր` Քոչարյանն ակտիվանում է ու պատրաստվում է մտնել քաղաքականություն, այն է` նա կա՛: Ակնհայտ է նաև` Քոչարյանն ու իր շրջապատն այլևս չեն կարողանում հաշվել, հաշվելիս էլ ահավոր սխալներ են թույլ տալիս, որովհետև պահը, ժամը, տեղն ամենևին պատեհ չէին հարցազրույցի համար: Այն էլ` այդ կարգի:

բ) Ամենահետաքրքիրը, սակայն, այս ամենում այն էր, որ ԲՀԿ-ն և իր լրատվամիջոցները չգովերգեցին, մինչև աստղեր ու երկինք չբարձրացրին ՛՛առաջնորդի՛՛ հարցազրույցը, այն է` երկրորդ նախագահի ՛՛մեծ երևումը՛՛ տարվա նախաշեմին:

Կարելի՞ է կարծել, որ սույն ՛՛երևումը՛՛ այս պահին առավել անցանկալի է ոչ այնքան ՀՀԿ-ին և իր ու երկրի նախագահին, որքան հենց ԲՀԿ-ին, նրա ՛՛թագավոր՛՛ առաջնորդին ու նրա անմիջական խնամուն։

Իհարկե, կարելի է: ՈՒստի և լիարժեքորեն օգտվում ենք այդ իրավունքից: Հավելմամբ, որ հենց դա՛ էր ՛՛գառների լռության՛՛ պատճառը` երկրորդ նախագահի այս նոր ՛՛երևման՛՛ մեծագույն առանձնահատկությունը՛՛:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ