18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ով և ինչու է սկայպով խոսել Վանո Սիրադեղյանի հետ. Ժամանակ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց «ֆինանսական բուրգի» գործով դատական քննությունը:

Դատարան էր ներկայացել տուժող Արտակ Գալստյանը, ում վերաբերյալ մի քանի նիստ շարունակ հակասական տեղեկություններ էին տրվում դատարանին, մասնավորապես՝ տուժողի ներկայացուցիչը հայտնել էր, թե Գալստյանը գտնվում է Եվրոպայում, այնտեղ է տարել կնոջը՝ այս գործով վկա Վեներային՝ բուժման նպատակով:

Դատարանն ի հայտ բերեց, որ Գալստյանները Եվրոպա չեն մեկնել, իսկ Գալստյանի տիկինը ոչ թե Եվրոպայում, այլ… ԼՂՀ-ում է:

Դատարան ներկայացած Արտակ Գալստյանն ասաց, թե պարզապես իրենց ներկայացուցիչն իրեն սխալ է հասկացել ու, փաստորեն, ԼՂՀ-ն… շփոթել է Եվրոպայի հետ:

Ամբաստանյալ Արթուր Անդրեասյանն իր ցուցմունքում հայտնել էր, թե ինքը ոչ թե ամբաստանյալ պիտի լիներ, այլ տուժող, ինքը տուժել է հենց Արտակ Գալստյանին մտերիմ մարդ համարելու, նրա տված փաստաթղթերն առանց ընթերցելու ստորագրելու համար: «Արտակն է իմ գլխին սարքել»,- ասել էր ամբաստանյալն իր ցուցմունքում:

Նա հայտնել էր նաև, թե Արտակ Գալստյանը «Սկայպով» խոսել է Վանո Սիրադեղյանի հետ, կատարել է նրա հանձնարարությունները ու « պտտել է» նրա գումարները:

Դատարան ներկայացած Արտակ Գալստյանն առաջին հերթին ասաց, թե իր ցուցմունքում Արթուր Անդրեասյանը «բացի «Սկայպի» աբսուրդից, ուրիշ նոր բան չի ասել»:

Նախագահողի հարցին Գալստյանը պատասխանեց, որ «Սկայպի» աբսուրդը» ամբաստանյալի այն միտքն է, իբր՝ ինքը «Սկայպով» խոսել է «ինչ-որ մեկի հետ», ինչն իրականությանը չի համապատասխանում:

Ամբաստանյալ Անդրեասյանի և տուժող Գալստյանի միջև «դիսկուսիա» սկիզբ առավ՝ Գալստյանի տված գումարների, Անդրեասյանի վճարած տոկոսների, Գալստյանի կողմից նոտարական կարգով հաստատված առուվաճառքի պայմանագրով Բաղրամյան փողոցում գտնվող տարածքն Անդրեասյանին վաճառելու, ապա հետին ամսաթվով նոր պայմանագիր կնքելու, տարածքի վաճառքը չեղյալ համարելու վերաբերյալ:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ