20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

՛՛Չափանիշ չեն՛՛

 ՛՛Կարևորն այն է, որ դեպքից անցել էր ահագին ժամանակ, երբ եղավ այդ արձագանքը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որտեղ նա խոսում է Գյումրու դեպքերից, ասաց  Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Ըստ վերջինիս՝ երկրորդ նախագահն ավելի վաղ պիտի խոսեր այդ սպանդից: ՛՛Չեմ կարծում, որ դա արվեց խիստ ժամանակին, ավելի շատ կոնյուկտուրային ինչ-ինչ նկատառումներով էր պայմանավորված այդ հարցազրույցը, ինչպես միշտ, այդպես է եղել մինչ այդ, մնացած հարցազրույցները ևս ունեցել են ակտուալ քաղաքականության հետ կապված կոնյուկտուրային բնույթ”,-նշեց փորձագետը: 

Մեհրաբյանի կարծիքով` իշխանությունների արձագանքը ևս ուշացած էր, ինչի մասին նկատել էր երկրորդ նախագահը: Միայն թե ՛՛Քոչարյանն այն մարդը չէ, ով պիտի խոսի ճշտից ու սխալից՛՛: ՛՛Որն է ճիշտը, որն է սխալը, դրա համար Հայաստանի հանրապետությունը ամենավերջինը պետք է դիմի Ռոբերտ Քոչարյանին: Իր ասածները չեն, որ չափանիշ պետք է հանդիսանան այս ամեն ինչում՛՛: Իշխանության մասով Մեհրաբյանը նկատեց. 

՛՛Այս գործի հետ կապված՝ իշխանությունը մատը մատին չի տալիս, մատնվել է անգործության՛՛:

Ինչ վերաբերում է Քոչարյանի հարցազրույցի վերջին հատվածին, որտեղ երկրորդ նախագահը նշում է, թե ՛՛Հաջողության հասնելու ճանապարհին ամենամեծ խոչընդոտը կլինի քաղաքական էլիտայի տնտեսական շահերի բախումը երկրի երկարատև շահերի հետ՛՛.

՛՛Կներեք, նա լավագույնս բնորոշեց իր տասնամյա իշխանության տարիները և հիմա այդ ամենն ասելով՝ բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնց պատասխաններն ինքը չունի, դրա համար առանձնապես արժանի էլ չեմ համարում մեկնաբանության այս ամենը:

Ուղղակի, ճիշտ բառեր արտասանել սովորել են արդեն շատ-շատերը, և այնքան բարձիթողի վիճակ է երկրում՝ կապված իշխանության, կառավարության ֆունկցիաների կատարման հետ, որ ով ինչ էլ ասում է, ճիշտ է ստացվում, բայց էլի եմ ասում՝ Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի հասարակությունը վերջինը պետք է հարցնի՝ ճիշտը որն է, կամ լավը որն է՛՛,-եզրափակեց նա: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ