22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԵԽ նախագահը շեշտել է Ադրբեջանին կողմից հայ գերիների ազատ արձակման կարևորությունը. Միշելի հայտարարությունը՝ եռակողմ հանդիպումից հետո

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպմանը շեշտել է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակման կարևորությունը: Այս մասին ասված է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելի արած մամուլի հայտարարությունում:

 

«Ինչպես պայմանավորվել էինք մայիսին մեր վերջին հանդիպմանը, ես այսօր հյուրընկալել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Սա մեր չորրորդ քննարկումն էր այս ձևաչափով։ Մեր քննարկումները կենտրոնացած էին Հարավային Կովկասի վերջին զարգացումների և ԵՄ-ի ու 2 երկրների հարաբերությունների ուղղությամբ»,-նշել է Միշելը:

ԵԽ նախագահի գնահատմամբ՝ իրենց քննարկումները եղել են բաց և արդյունավետ, այսպիսով նա իր շնորհակալությունն է հայտնել երկու երկրների ղեկավարներին:

 

Միշելը նաև նշել է. «Այսօր մենք համաձայն ենք ակտիվացնել բովանդակային աշխատանքը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ և հանձնարարել ենք արտգործնախարարներին հանդիպել մեկ ամսվա ընթացքում՝ աշխատելու տեքստերի նախագծերի վրա»:

ԵԽ նախագահը հայտնել է, որ մանրամասն քննարկում են ունեցել նաև հումանիտար հարցերի՝ այդ թվում՝ ականազերծման, գերեվարվածների և անհետ կորածների ճակատագրի շուրջ։ «Նախագահ Միշելը Ադրբեջանին ընդգծել է հայ գերեվարվածների հետագա ազատ արձակման կարևորությունը։ ԵՄ-ն կշարունակի զբաղվել այս հարցերով»,-ասված է հայտարարությունում:

Շառլ Միշելը հայտարարությունում անդրադարձել է նաև սահմանազատման հարցերին՝ նշելով՝ քննարկել են, թե ինչպես լավագույնս ապահովել կայուն իրավիճակ: «Մենք պայմանավորվեցինք, որ սահմանային հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա նոյեմբերին Բրյուսելում»,- նշել է ԵԽ նախագահը:

Եռակողմ հանդիպմանը քննարկվել է նաև տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը. «Ես կցանկանայի ընդգծել, որ կարևոր է երկու կողմերի բնակչությանը պատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության»:

Միշելն այս առումով կարևորել է հանրային ուղերձները՝ ընդգծելով, որ ԵՄ-ն պատրաստ է հետագայում էլ ուժեղացնել իր աջակցությունը երկարաժամկետ կայուն խաղաղության հաստատմանը: ԵՄ-ն նաև կշարունակի ջանքեր գործադրել տնտեսական զարգացման համար՝ ի շահ երկու երկրների և դրանց բնակչության:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել եռակողմ այդ ձևաչափով կրկին հանդիպել մինչև նոյեմբերի վերջ։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ