29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանն Արցախին կապող ուղին Բերձորի տարածքով սկսել է գործել․ «Հրապարակ»

536e9178a04adcd920ca33ba0b0f2f90_M

 «Արցախը Հայաստանին կապող Լաչինի ճանապարհը երեկվանից չի գործում: Գործելու է այլընտրանքային ժամանակավոր ճանապարհը` 4.7 կիլոմետրանոց, որը կծառայի առաջիկա ամիսներին: Իսկ հիմնական ճանապարհը պատրաստ կլինի հաջորդ գարնանը:

Այժմ Հայաստանն Արցախին կապող ուղին Բերձորի տարածքով սկսել է գործել: Առաջին ուղևորները, որոնք երեկ անցել են այս ճանապարհով, եղել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Նրանք ժամը 18:00-ին մոտ դուրս են եկել Ստեփանակերտից, այս ճանապարհով հասել են Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղ, ապա ետ են դարձել, որպեսզի համոզվեն, որ ճանապարհն անվտանգ է և պիտանի շահագործման համար: Ժամը 20։00-ից կարող են այս ճանապարհով երթևեկել նաև Արցախի մյուս բնակիչները: Ժամանակավոր ճանապարհի անխափան աշխատանքը հսկում են ռուս խաղաղապահները»։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ