՛՛ԵՄ-ի հետ քննարկում ենք այն իրավական նոր հիմքը, որ կարող է ստեղծվել երկու կողմերի միջև՛՛ /վիդեո/
2014 թվականի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանրապետության նախագահի ուղենիշների ու հանձնարարականների հիման վրա շարունակել է տարբեր մայրցամաքներում տարբեր երկրների հետ տնտեսական, գործընկերային հարաբերությունները, մասնակցել է միջազգային կոնֆերանսներին ու գործընկեր երկրների հետ համագործակցությունն է ամրապնդել: Այս մասին այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա նշեց, որ արտերկում հայ քաղաքացիների պաշտպանությանն է ուղղված եղել նաև իրենց գործունեությունը, մեր շահերին համահունչ նախաձեռնությունների իրագործմանը: Տարվա կարևորագույն իրադարձությունը նա համարում է ԵՏՄ-ին անդամացությունն, ինչը բխում է ՀՀ-ի ռազմավարական շահերից:
Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ հարաբերություններին, մասնավորապես թե արդյոք հնարավոր է, որ ստորագրվի ասոցացման համաձայնագիրն, ապա նախարարն ասաց. ՛՛Մենք ԵՄ-ի հետ քննարկում ենք այն իրավական նոր հիմքը, որ կարող է ստեղծվել երկու կողմերի միջ, իրավական ձևակերպում տալ ու փոխգործակցությունն ապրապնդել ու զարգացնել բոլոր հնարավոր ձևաչափերով ու ողղությունենրով, որ չի խանգարում մեր պարտականություններին, որ ունենք այլ միությունների հետ կապված՛՛,-եզրափակեց նա