06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ավինյանի նշանակումից հետո դրամատիկ զարգացումներն անխուսափելի են լինելու․ «Հրապարակ»

Սեպտեմբերի 12-ին կամ 13-ին կմեկնարկի Երեւանի քաղաքապետարանի ավագանու աշնանային նստաշրջանը։ Ըստ տեղեկությունների, հենց առաջին նիստի օրակարգում կընդգրկվի Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը։ Դեռեւս մեկ տարի առաջ մամուլը գրում էր Ավինյանի քաղաքապետական հավակնությունների մասին, իշխող ուժը միայն այս տարվա մարտին հայտարարեց, որ Ավինյանին դիտարկում է որպես ՔՊ քաղաքապետի թեկնածու՝ նա կգլխավորի կուսակցության ցուցակը 2023-ին տեղի ունենալիք ընտրություններին։

Քաղաքապետարանում սրտատրոփ սպասում են Ավինյանի գալստյանը, քանզի նրա նշանակումից հետո դրամատիկ զարգացումներն անխուսափելի են լինելու, եւ ձանձրանալու առիթներ չեն լինի։ Բանն այն է, որ գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը սկսել է հարցազրույցներում անթաքույց կսմիթներ ուղղել Ավինյանին։ Սակայն Ավինյանը պատրաստվում է նրա անունն ավագանու ցուցակի երկրորդ հորիզոնականում գրել։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ