20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Զոհի դեմ զոհ և մի քանի անգամ ավելի շատ. Գագիկ Մելիքյան

Հայ-ադրբեջանական սահմանին,հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունները, հունվար ամսին նոր թափ ստացան:

՛՛Ես համոզված եմ, որ սա թուրք-ադրբեջանական որոշման արդյունքն է, կապված նաև Եղեռնի 100 ամյակի հետ: Թշնամին փորձում է իր ոճրագործությունների միջոցով իրեն ավելի շատ հիշեցնել տալ: Սակայն ցանկացած նման միջադեպ ավելի շատ ամրություն ու կորով է տալիս հատկապես սահմանային տարածքների բնակիչներին՛՛,-մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

Մելիքյանի դիտարկմամբ. յուրաքանչյուր դիվերսիոն փորձը՝ հայ մարդու մեջ ավելի հաստատուն է դարձնում այն համոզմունքը, որ թշնամու հետ միայն թշնամու լեզվով պետք է խոսել.՛՛Զոհի դեմ զոհ և մի քանի անգամ ավելի շատ: Մեր ամեն մի զինվորի կորուստը մեզ համար շատ ավելի թանկ է և մենք ամեն օր աղոթում ենք մեր զոհերի հոգիների հանգստության համար: Ամեն օր աղոթում ենք մեր տարածքների ամրության և խաղաղության համար: Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր նման դեպք ավելի է ամրացնում և միացնում մեր ժողովրդին՛՛:

Պատգամավորը հավաստում է, որ պատերազմը չի ավարտվել և նման հարևանների պայմաններում մենք միշտ պետք է զգոն լինենք:

՛՛Սահմանամերձ գյուղերի բնակիչները՝ իրենց հոգում մեջ մի բան պետք է ունենան, ամրապնդեն իրենց երկրի խաղաղությունը, իրենց տների խաղաղությունը, իրենց հողի խաղաղությունը՛՛,-հավելեց Գագիկ Մելիքյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ