20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախարարը Արմանի երեխաների կողքին է.գյուղացիները հուզվել են

՛՛Կոտրված ու վշտից կռացած ընտանիքը՝ մի տեսակ սթափվեց նախարարի այցից՛՛,-մեզ հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չորաթան գյուղի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը: Գյուղացիների փոխանցմամբ՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը առաջին նախարարն է, որ եղել է գյուղում:

Չնայած դրան սահմանապահ գյուղը կանգուն է՝ իր պատրաստակամ բնակիչներով: Արման Ուդումյանի մահը առավել ամրապնդել ու հպարտության զգացողություն է հաղորդել գյուղի տղամարդկանց: Բոլորն էլ պատրաստ են՝ունեցած սակավաթիվ հրացաններով, անգամ ինքնակամ պաշտպանել գյուղի սահմանները:

Սեյրան Օհանյանը այցելել է Արմանի հարազատներին, ցավակցել և նշել, որ կիսելով ընտանիքի վիշտը` միշտ կլինի զոհված զինծառայողի ընտանիքի կողքին:

՛՛Նախարարի խոսքերը՝ իսկապես ոգևորող ու անկեղծ էին: Չորաթանում բոլորը հավատում են Սեյրան Օհանյանի խոսքին և բոլորի անունից նաև ուզում եմ հայտնել իմ շնորհակալությունը պաշտպանության իսկապես մարդկային ու նվիրյալ նախարարին: Նախարարը ընտանիքին աջակցեց գումարով, սակայն առավել կարևոր էր նրա գյուղում լինելը: Օհանյանը իր աչքերով տեսավ այս ընտանիքի վիճակը ու շփվեց գյուղացիների հետ՛՛,-պատմեց գյուղապետը:

Հիշեցնենք, չորաթանցիները վերջին հրաժեշտը տվեցին հունվարի 21-ին  հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում զոհված պայմանագրային զինծառայող, 1980 թ ծնված կրտսեր սերժանտ Արման Ռաշիդի Ուդումյանին:

Արմանը երեք մանկահասակ երեխաների հայր էր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ