Վտանգ չկա, եթե Գերմանիան փոխարինի Ֆրանսիային Մինսկի խմբում
_1422091734.jpg)
՛՛Նորավանք՛՛ հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյան վտանգ չի տեսնում, եթե Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբում փոխարինի Ֆրանսիային, ինչի մասին ակնարկել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օրեր առաջ: ՛՛Սա նույնիսկ շարքային իրադարձություն է, քանի որ Գերմանիան առաջատար երկիր է Եվրոպայի և բնական է, որ վտանգավոր բան չկա՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը:
Դիտարկմանը, որ Գերմանիան ավելի շատ իսլամացված պետություն է, նա արձագանքեց. ՛՛Ավելի շատ, ավելի քիչ, մի փոքր դժվար է ասել, ուղղակի Ֆրանսիայի հետ համեմատած ավելի շատ են գրանցված՛՛:
Ինչ վերաբերում է Մերկելի հայտարարությանն՝ ուղղված Ռուսաստանին, թե հրադադարի հաճախակի խախտման մեջ դերակատարություն ունի Ռուսաստանը, Հարությունյանը նկատեց. ՛՛Ընդհանրապես մի փոքր այդպիսի երանգ կա Մերկելի վերջին հայտարարություներում, բայց պաշտոնն է պարտավորեցնում, նա արտահայտում է Եվրոպայի կարծիքը և բավական մեծ ճնշումների տակ է ԱՄՆ կողմից: Մեկ այլ հանգամանք էլ կա, նրա հայտարարությունները երբեմն ագրեսիվ են լինում, բայց կատարած քայլերն ավելի փափուկ են լինում, բոլորը խոսում են, որ Գերմանիա-Ռուսաստան հարաբերությունները բավական լարված են ուկրաինական դեպքերի հետ կապված, բայց դա դիվանագիտական մոտոեում է Մերկելի կողմից, քանի որ նա խարիզմատիկ գործիչ է՛՛:
Ըստ մեր զրուցակցի՝ սա հավանաբար կմնա որպես հայտարարություն և ոչ ավելին: