15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Արամ Ա-ն Հայաստանում է

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Հայոց Ցեղասպանության 100-ամյակի Կենտրոնական հանձնախմբի ժողովին, ինչպես նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ միասին նախագահելու Ցեղասպանության նահատակների սրբադասման հանձնախմբի ժողովը:

Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը կայանալու է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Որպես ամենամյա եկեղեցական հիշատակության տոնացուցային օր սահմանվել է ապրիլի 24-ը: Որոշումներն ընդունվել են Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց հերթական ժողովում, որը կայացել է նոյեմբերի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, օրհնությամբ եւ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ