23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 11 անգամ

Անցած օրվա ընթացքում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում կրկին արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր` հիմնականում անկանոն բնույթի կրակոցներ: Նախորդ օրերի համեմատությամբ՝ հրադադարի ռեժիմի խախտման պարբերականությունը նվազել է:

Ստացված օպերատիվ տվյալների համաձայն` հունվարի 23-24-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 86 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:

ՀՀ ԶՈւ առաջապահ զորամասերը պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային կրակահերթերի դեպքում, վստահորեն վերահսկելով իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 11 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 178 կրակոց: 

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են մարտական հերթապահություն իրականացնել ամենօրյա ռեժիմով, վստահորեն վերահսկում են իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով, խստորեն հետեւում են հրադադարի ռեժիմի պահպանմանը:

Հայ զինծառայողներն իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ