30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Այս տարի Հայաստանի պետական և ոչ պետական բուհերում թափուր է մնացել մոտ 16,000 վճարովի և անվճար տեղ. Հայկ Դերզյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Այս տարի Հայաստանի պետական և ոչ պետական բուհերում թափուր է մնացել մոտ 16,000 վճարովի և անվճար տեղ:
 
Հայաստանյան բուհերն այս տարի տրամադրել են 22,000 անվճար և վճարովի տեղ:
Մրցութային երկու փուլերով տարբեր բուհեր ընդունվել է ընդհանուր առմամբ 9729 դիմորդ:
Դիցուկ.
ՀՀ պետական բյուջեից որոշում է կայացվում սուբսիդավորել ուսանողների վարձը պայմանական 200.000 դրամով/դեռ անվճար տեղերինը չեմ հաշվում
 
Ստացվում է հետևյալը
200.000 * 22.000 = 4 400 000 000 /ամեն տարի/այսօրվա կուրսով մոտ 10,7 մլն. դոլար
Հիմա կասեք մեծ գումար է, բայց
2022թ. մարտ- 643,5 միլիոն դրամ Քննչական կոմիտեի քննիչներին /այսօրվա կուրսով մոտ 1,5 մլն. դոլար
2022թ. ապրիլ- 188 մլն դրամ դատախազների պարգևավճարի համար/ այսօրվա կուրսով մոտ 0.5 մլն. դոլար
2022թ. մայիս- 6 մլն դոլար պարգևավճար ոստիկանությանը
2022թ. հունիս-ոստիկանության տարեկան բյուջեն ավելացվել է ավելի քան 2 մլրդ դրամով/ այսօրվա կուրսով մոտ 4.8 մլն. դոլար
 
Արդյունքում՝ 1,5+0,5+6+4.8=12.8 մլն. դոլար
Ես բերեցի մի քանի ընթացիկ օրինակ: Չեմ հաշվել պարգևավճարները ավելի մասշտաբային տեղերից, ինչպիսիններից մեկը ԱԺ-ն է, չեմ ներառել պադավատապետության թվերը, չեմ ներառել այլ տեսակի ծախսերը, ինչ-որ վարչապետի գավաթի գումարներ և այլն..:
Այո, նաև մեծ գումարներ է պետք հատկացնել կրթության բարելավմանը: Այո, բուհ չդիմելու պատճառներից է ոչ միայն վարձավճարի չափը, այլ նաև դրան անհամապատասխան գիտելիք ստանալը, բայց մենք տեսնում ենք, որ ոչ մեկի ուղղությամբ է գործ արվում, ոչ էլ մյուսի:
Ոմանց այդպես հարմար է….: Մինչև կրթության խնդիրը չլուծենք, մնացածը սուտ է…»:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ