Էդ լակոտին մինչեւ Վահանի քառասունքը պետք է սատկացնել. Չորրորդ իշխանություն
Հունվարի 17-ին անհայտ անձինք հարձակվել ու ծեծել են քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին, որը բլոգոսֆերայում հայտնի է որպես “Նավակ ճոճող”:
“Չորրորդ իշխանության” տեղեկություններով՝ բռնությունը կատարվել է Դաշնակցության ղեկավարներից Հրանտ Մարգարյանի հրահանգով։
Այս դեպքի նախապատմությունը հետեւյալն է. դեկտեմբերի 28-ին ծանր հիվանդությունից հետո մահացավ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանը։ Հաջորդ օրը Վիլեն Գաբրիելյանը Ֆեյսբուքի էջում կոշտ արտահայտություններ էր արել հանգուցյալ Վահան Հովհաննիսյանի հասցեին։
Գրառումը հարուցել է դաշնակցականների վրդովմունքը։ ՀՅԴ-ում թերթի աղբյուրը պատմում է, որ դրանից հետո Դաշնակցության գրասենյակում տեղի ունեցած ժողովի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը անդրադարձել է Վիլեն Գաբրիելյանի գրառմանը եւ ասել, թե ով է այդ “Նավակ ճոճողը”, էդ լակոտին մինչեւ Վահանի քառասունքը պետք է սատկացնել։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: