Չընդունելով մոր դիտողությունը՝ սպանել է նրան. Ժամանակ
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ սկսվեց Սամվել Դարբինյանի գործի դատական քննությունը: Գործի մանրամասները հրապարակել է “Ժամանակ”-ը:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հունիսի 7-ին, ժամը 18-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկում գտնվող իր բնակարանում 45-ամյա Սամվել Դարբինյանը մոր՝ Ալվինայի կողմից իրեն արված դիտողությունը՝ ոգելից խմիչք օգտագործելու վերաբերյալ, ցավագին ընդունելով ու գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սկսել է վիճել մոր հետ:
Վիճաբանության ընթացքում նա բռնություն է գործադրել, բութ, կոշտ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել մոր մարմնի տարբեր մասերին:
Պատճառել է գլխուղեղի արյունազեղումներ, ձախ աչքի, ձախ այտային աղեղի, ճակատային թմբկության շրջանի, ձախ ականջախեցու, ձախից քունքոսկրի պտկաձեւ ելունի պրոյեկցիայի, ենթակզակային ձախ շրջանի, ձախ ստորին փափուկ հյուսվածքների… արյունազեղումներ…
Որդու՝ պատմական անուն կրող Սամվելի հարվածներից ստացած վնասվածքներից մայրը մահացել է:
Սամվել Դարբինյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Գործի նախաքննության սկզբում, երբ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ պատրաստ չի եղել, Սամվելն իրեն մեղավոր է ճանաչել՝ ընդունելով, որ միայն մեկ անգամ է հարվածել մորը:
Սակայն երբ ստացվել է փորձաքննության եզրակացությունը ու պարզվել է, որ տուժող կնոջ մահը վրա է հասել բազմաթիվ հարվածներից ստացած վնասվածքների հետեւանքով, Սամվելն այլեւս իրեն մեղավոր չի ճանաչել, հայտարարել է, թե ինքը տուն է մտել ու տեսել, որ մայրը մահացած է…
Մանարամսները թերթի այսօրվա համարում: