09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

“Թուղթ ու գիր” են արել Ծառուկյանին. Հրապարակ

“Հրապարակ”-ին հաջողվել է ճշտել, թե ինչու է Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան ժամանած, սակայն հասկանալի պատճառներով այդպես էլ հունվարի 20-ի ԲՀԿ համաժողովին չմասնակցած չինական մեծ պատվիրակությունը հանդիպել տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ:

Ծառուկյանը մինչ այդ որոշած է եղել, ինչպես կասեր ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը, “գրանդիոզ” գործերով սկսել 2015-ը:
 
Այդ փաթեթում էր նաեւ “Մուլտի հոթելը”, որը պետք է Ծառուկյանը բացեր հունվարի 20-ին, բայց ստիպված եղավ արագացնել բացումը:

Հունվարի 20-ի համաժողովին զուգընթաց, պետք է Չինաստանից այստեղ եկած ներդրողները մաստեր-կլասներ ցուցադրեին՝ ներդրումների մասին խոստումներ տալով, որի թագն ու պսակը պետք է լիներ չինական կողմի հայտարարությունը, որ Ծառուկյանի հաջորդ համաժողովը ոչ թե տարածաշրջանային, այլ համաշխարհային հնչեղության է լինելու, քանզի Ծառուկյանը, չինական կողմի հետ համատեղ, փորձում է “մետաքսի ճանապարհի” երկրներին, որոնք 21-ն են, սպասվելիք համաժողովին բերել Հայաստան: Որպես վերջին ակորդ՝ իր ամենակարողության:

Սակայն, ինչպես հյուրանոցի բացումը չեղավ այնպես, ինչպես նախատեսել էր Ծառուկյանը, այնպես էլ համաժողովը չկայացավ՝ տապալելով Ծառուկյանի “գրանդիոզ” պլանները:

“Թուղթ ու գիր են արել հաստատ Նիկոլայիչի վրա”,- եզրակացրեց ԲՀԿ թերթի աղբյուրը:

 

Մանարամսները թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ