ԲՀԿ-ն ու մյուսները պետք է դասեր քաղեն /վիդեո/
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի խոսքով՝ քառյակի, ապա եռյակի գործունեությունը նախորդ տարի ակտուալ էր ու դա հնարավորություն էր տալիս այդ ուժերին, ուղղակի ընդգրկված լինել քաղաքական կյանքում:
Henaran.am-ի հարցին, թե ինչի մասին է խոսում այն, որ եռյակի ուժերից ՀԱԿ-ը չի մասնակցելու ԲՀԿ-ի խորհրդաժողովին, իսկ ՛՛Ժառանգությունից՛՛ էլ կուսակցության ղեկավարը ներկա չի գտնվելու, նա պատասխանեց. ՛՛Իր դերը խաղում է նաև այն, որ գլոբալ ֆորսամաժորների առումով շատ շուտ են ժամանակները գնում ու քաղաքական ուժերը մտածում են, որ ի վիճակի են օգտագործել այլ դեպքերը, ինչպես օրինակ՝ Գյումրիի դեպքերը, արդեն մաինձնյա: Դրա հետ մեկտեղ մոտենում են խորհրդարանական ընտրություններն ու երկու տարին այդքան էլ երկար ժամանակ չէ, ու բոլոր քաղաքական ուժերը մտածում են՝ ոնց ավելի էֆֆեկտիվ պատրաստվեն ընտրություններին՛՛:
Ըստ նրա՝ տրամաբանական կլինի, եթե ԲՀԿ առաջնորդի նախաձեռնած խորհրդաժողովն ուղղված լինի հենց հաջորդ ընտրություններին: Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն ու մյուսները պետք է դասեր քաղեն, որ մի քանի ամիս առաջ չպիտի սկսեն պատրաստվել հաջորդ ընտրություններին, ինչպես արել են նախկինում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: