25 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ես չեմ իրենց ոգևորում, իրենք են մեզ ու ամբողջ Հայաստանին ոգևորում. Երիցյանը Տավուշում է

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այս պահին Տավուշի մարզի Չինարի գյուղում է: Ինչպես տեղից հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, նախարարը հանդիպում է տեղացիների հետ: Քննարկվում են այս օրերին սահմանի լարվածությունը,  դրանց անդրադարձը գյուղացիների վրա:

Henaran.am-ը նախարարից հետաքրքրվեց, թե արդյոք հարկ չէ ավելի հաճախակի լինել այս գյուղերում: Ի պատասխան նախարարը նշեց, որ իհարկե, հարկավոր է լինել գյուղում, սակայն գյուղացիներն այնքան հավատով ու ուժով լի են, որ իրենք են ոգևորում նախարարին: ՛՛Ոչ թե ես եմ իրենց հույս ու հավատ տալիս, իրենք են մեզ ոգևորում, ոգևորում են հայ ժողովրդին՛՛: 

Հիշեցնենք, որ այս գիշեր կրկին հակառակորդը դիվերսիայի փորձեր է կատարել: Հայկական կողմն ունի երկու զոհ և վիրավորներ, իսկ թշնամու զոհերի թիվը, ըստ տարբեր աղբյուրների, ավելի շատ են: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ