20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Աշխատանքային խորհրդակցություն Ազգային ժողովում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամների հետ: Խորհրդակցությանը մասնակցել է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Գալուստ Սահակյանը խորհրդակցության ընթացքում կարեւորել է ԱԳՆ-ի եւ խորհրդարանի համագործակցությունը, որի նպատակն է զարգացնել խորհրդարանական
դիվանագիտությունը եւ մեր երկրի շահերի արդյունավետ պաշտպանությունը միջազգային բոլոր կառույցներում:

ՀՀ արտաքին գործերի նախարարը հանձնաժողովին հանգամանալից ներկայացրել է արտաքին քաղաքական զարգացումները, քննարկվել է հետագա աշխատանքը կազմակերպելու հիմնական ռազմավարությունը:

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը կանցկացվի հունվարի 26-ից 30-ը:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ