30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Նոր երթուղու դեպքում Ադրբեջանը փորձում է հասնել բուֆերային գոտու, անվտանգության շերտի վերացմանը. Աբրահամյան

ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում անդրադառնալով «Լաչինի միջանցք»-ի շուրջ ստեղծված իրավիճակին նշում է.

«Անթույլատրելի ենք համարում ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը, և վերահաստատում, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը․

 «Նա նաեւ նշել է. «Ի՞նչ է սա նշանակում և ինչից է բողոքում ԱԳՆ-ն։

Լաչինի միջանցքի երկայնքով կառուցվող ճանապարհով ՀՀ-ն Արցախի հետ կապող երթուղու շահագործման մասին «միջանցք» հասկացողությունը դուրս է գալու գործածումից և պարզապես վերածվելու է ճանապարհի։

Հիշեցնեն, որ միջանցքի դեպքում սահմանված էր ճանապարհի աջ ու ձախ հատվածներում 2.5-ական կմ հատված՝ ընդհանուր 5 կմ լայնությամբ, որն, ըստ էության, նաև բուֆերային գոտու դեր ուներ և այն սահմանված էր առաջին հերթին անվտանգության նկատառումներով։

Նոր երթուղու դեպքում Ադրբեջանը փորձում է հասնել բուֆերային գոտու, անվտանգության շերտի վերացմանը, ինչի արդյունքում տեսականորեն, ճանապարհից 5-10 մետր հեռավորության վրա կարող են ադրբեջանական դիրքեր ու անձնակազմ տեղակայվել, ինչը բացառելի է գործող միջանցքի պարագայում (Շուշիի հատվածում այլ ռեժիմ է գործում)։

Թե ինչ հետևանքների կբերի այս վտանգավոր գաղափարի գոյություն հենց միայն անվտանգային տեսանկյունից, արդեն պարզ է, իսկ ՀՀ իշխանությունների տրաֆարետային հայտարարությունները զուտ իմիտացիոն, իշխանության պահպանման գործառույթ ունեն» ։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ