22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

2018-2021թթ. Երևանի քաղաքապետարանում 40 մլն դոլարի չարաշահում է եղել․ Radar Armenia

ՀՀ վարչապետին ենթակա Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացրել Երևանի քաղաքապետարանում և 2018-2021թթ. գործունեության վերաբերյալ մեծ ծավալի խախտումներ հայտնաբերել, այս մասին հայտնում է Radar Armenia-ն։

Այսպես, պարզվել է, որ 2018-2021թթ. ընթացքում, ընդհանուր առմամբ, պետությանը հասցված վնասի չափը կազմում է շուրջ 16 միլիարդ ՀՀ դրամ՝ մոտ 40 միլիոն ԱՄՆ դոլար։

Նշված չարաշահումները վերաբերում են Երևանի քաղաքային տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին, այդ թվում՝ շինթույլտվությունների տրամադրմանը, գույքահարկի վճարումներին, ինքնակամ կառույցների օրինականացմանը և այլն։

Հազարավոր մեքենաների համար չեն հաշվառվել ու չեն հավաքագրվել ավելի քան 250 միլիոն դրամի գույքահարկի գումարներ, ավելի քան 550 փոխադրամիջոցներ ցույց են տրվել որպես վաճառված ու գույքահարկի գումարները զրոյացվել են և այլն։

Շինթույլտվությունների տրամադրման գործընթացում արձանագրված չարաշահումներից ուշագրավ է այն, որ դրանց ընդհանուր քանակի շուրջ 82 տոկոսը տրամադրվել է ժամկետից ուշ, իսկ 10 տոկոս մերժումների դեպքում քաղաքացիներին անգամ մերժման հիմքի մասին ոչինչ չի ասվել։ 2018-2021թթ. ընթացքում Երևանի քաղաքապետի որոշումներով օրինականացվել են 3346 ինքնակամ կառույցներ, սակայն 2491-ի դեպքում օրենքով սահմանված տուգանքներ չեն կիրառվել՝ մայրաքաղաքի բյուջեն զրկելով ավելի քան 650 միլիոն դրամ եկամուտ ունենալու հնարավորությունից։ Կան դեպքեր, երբ շինթույլտվությունները ուշացվել են շուրջ 255 օր, և դեպքեր, երբ դրանք տրվել են անմիջապես դիմումի ընդունման օրը։ 1054 դեպքով իրականացվել են շինարարության թույլտվությունների ժամկետների երկարաձգումներ, որոնցից 542 օբյեկտի նկատմամբ չեն կիրառվել օրենքով սահմանված վարչական տուգանքներ։ Ի դեպ, դրանցից 43-ի դեպքում չկիրառված տուգանքների ընդհանուր չափը անցնում է 6 միլիարդ ՀՀ դրամը։

ՊՎԾ-ի բացահայտումներով Երևանի տարբեր փողոցների նորոգման և ճեղքերի փակման աշխատանքները կատարվել են թերացումներով կամ անգամ չեն իրականացվել, սակայն դրանց դիմաց ավել վճարումներ են կատարվել։

Ուշագրավ է, որ քաղաքապետարանի աշխատակիցներին «ծառայողական պարտականությունները կատարելու» հիմնավորմամբ հատկացվել է մեծածավալ քանակի վառելիք՝ առանց հիմնավորելու, թե որ աշխատակցին ինչքան վառելիք է հարկավոր եղել այդ պարտականությունների կատարման համար։ Հետաքրքիր է, որ անգամ արձակուրդում գտնվող աշխատակիցների համար է վառելիք ելքագրվել։

Ըստ մեր տեղեկությունների` ՊՎԾ ուսումնասիրությամբ նաև պարզվել է, որ մի շարք հողամասերի դեպքում հրապարակային աճուրդների փոխարեն տեղի է ունեցել ուղղակի վաճառք, որը մի քանի անգամ պակաս է շուկայական և աճուրդային կարգով վաճառքի արժեքներից։

Ստորև ներկայացնենք մի քանի ուշագրավ տվյալ, թե ինչպիսի և ինչ ծավալների չարաշահումների մասին է խոսքը։

● 4747 փոխադրամիջոցների համար չի հաշվառվել ու չի հավաքագրվել 269 մլն դրամի գույքահարկ։

● 567 փոխադրամիջոցներ նշվել են որպես օտարված, ինչի արդյունքում 59 մլն դրամի չափով գույքահարկ զրոյացվել է։

● 6932 շինթույլտվություններից 5716-ը (82.5%) տրամադրվել են նախատեսված ժամկետներից ուշ:

● 3346 ինքնակամ կառույցների օրինականացում, որոնցից 2491-ի դեպքում տուգանքներ չեն կիրառվել։

● Կապալառու կազմակերպությունների կողմից Երևան քաղաքի վարչական շրջաններին 2019-2021թթ. չի տրամադրվել 50501.5 խմ ասֆալտի տաշվածք՝ շուրջ 288 մլն դրամ արժեքով։

● Չհիմնավորված կամ առերևույթ չկատարված 23827.9 քմ ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքների համար ավել է վճարվել 84 մլն դրամ։

● 2018-2021թթ. մոտ 160 մլն ՀՀ դրամի 447.050 լիտր վառելիք ելքագրվել է քաղաքապետարանի աշխատակիցների միջև անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակով օգտագործելու դիմաց։

● 2019-2021թթ. ընթացքում թվով 14 դեպքում աշխատակիցները գտնվել են արձակուրդում, սակայն նրանց տվյալ ժամանակահատվածի համար ելքագրվել է 960 լիտր վառելիք։

●2016-2021թթ. ընթացքում «Երևանի կոշտ թափոնների կառավարման» ծրագրի շրջանակներում նախատեսված և հատկացված միջոցներից ծախսվել է ընդամենը 496 հազար եվրո, սակայն ծրագրով նախատեսված՝ Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից շուրջ 32 հա տարածքում եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայրի կառուցման աշխատանքները պարզապես չեն կատարվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ