09 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

՛՛Պերմյակովը ոչ թե 2, այլ 3 հանցագործություն է կատարել՛՛ /վիդեո/

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ Գյումրու սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովը երկու այլ հանցագործություն ևս արել է, ոչ թե մեկը, ինչի մասին խոսում են իրավապահ մարմինները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ նախ Պերմյակովը ինքնակամ լքել է զորամասը, ապա հանցագործություն է գործել և երրորդ՝ ցանկացել է ապօրինի հատել սահմանը:  ՛՛92 թվականի սեպտեմբերի 30-ի պայմանագրով՝ նմանատիպ գործերը քննում են ՀՀ քրեական օրենքի համաձայն: Երրորդ հանցագործության ժամանակ պարզ էր, որ այդ մարդը իրավական առումով պիտի հանձնվեր Հայաստանին՛՛,-նշեց նա:

Քաղաքագետը շեշտեց, որ նման հանցագործություն եղել է 11 տարի առաջ, եւ այդ գործը քննել են հայկական մարմինները: Ըստ նրա՝ Պերմյակովի գործը Հայաստանում քննելու, բայց նրան Հայաստանին չհանձնելու երեկվա որոշումը ընդունվել է քաղաքական նպատակահարմարությունը հաշվի առնելով: Նա չբացառեց, որ Հայաստանը Պերմյակովին մեզ հանձնելու հարցը չպնդեց՝ ռուսական ռազմաբազայի՝ Հայաստանում գտնվելու նշանակությունը հաշվի առնելով:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ